Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով
Ռուսաստանը տրամադրված է Ուկրաինայի հետ հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղիներ գտնելուն և կարծում է, որ Ստամբուլում կողմերի միջև նախատեսվող բանակցությունները պետք է կայանան առանց նախապայմանների։ «Գազետա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ընդհանուր առմամբ, մենք տրամադրված ենք երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու ուղիների լուրջ որոնմանը», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերն իր հայտարարության մեջ «հստակ և միանշանակ» շարադրել է իր դիրքորոշումը Ստամբուլում «առանց որևէ նախապայմանի» ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ:«Այս մոտեցումը, որն ուղղված է հատկապես ուկրաինական ճգնաժամի իրական դիվանագիտական լուծում գտնելուն, հակամարտության արմատական պատճառների վերացմանը և կայուն խաղաղության հաստատմանը, ըմբռնման և աջակցության է արժանացել բազմաթիվ երկրների ղեկավարների, այդ թվում՝ ԱՊՀ-ի, ԲՐԻԿՍ-ի և այլ երկրների մեր գործընկերների շրջանում», - ասել է նա։